կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-10 14:28
Հասարակություն

Ի՞նչ է կառուցվում հրապարակ տանող փողոցի անցումին

Ի՞նչ է կառուցվում հրապարակ տանող փողոցի անցումին

Վաղուց մեկնարկել են  2010թ. դեկտեմբերի 21-ին հայտարարված` Երևանի Վ.Սարգսյան, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարական աշխատանքները, որտեղ ժամանակին գործում էր «Ամերիաբանկի» գրասենյակներից մեկը:

 

Սակայն «Ամերիաբանկի» հարակից ճանապարհահատվածում` Վազգեն Սարգսյան փողոցում, մեկ ամիս է, ինչ  հետիոտնի համար նախատեսված անցումին շինարարություն է ընթանում: Yerkir.am-ն այս առնչությամբ դիմեց Երևանի քաղաքապետարան` ճշտելու` արդյո՞ք այս շինարարական աշխատանքները փոխկապակցված են, ի՞նչ է  կառուցվում անցումին:

 

 

Ի պատասխան մեր հարցմանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացրեցին, որ Դեղատան փողոց հ.2 և Վազգեն Սարգսյան փողոց հ.6 հասցեներում գույքի սեփականատեր «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել հասարակական բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցապատման աշխատանքների սկզբնական փուլում իրականացվում են ժամանակավոր շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, որի համար Երևանի քաղաքապետարանի հետ 30.11.2012թ. համաձայնեցվել է հ. 01/18-05/2-51921-1185 նախագիծը, ըստ որի` Վ. Սարգսյան փողոցի կողմից նախատեսվում է շուրջ 15.0 մ բարձրությամբ մետաղական ցանկապատի կառուցում և այդ ցանկապատի ստորին մասում նախատեսված է տեղադրել մետաղական բեռնարկղեր: Քաղաքապետարանից վստահեցրին, որ դա  կրում է բացառապես ժամանակավոր բնույթ և նախատեսված է շինարարական գործընթացներում համապատասխան տեխնիկական անվտանգություն ապահովելու համար: