|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։
Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագծին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին և միջազգային հանրության հստակ կոչերին անարգանքին, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությանը։ Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։