Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վրաստանի կառավարության համաձայնությունը` թուրքական կողմի պահանջով Ախալցխայի մզկիթից հանել քրիստոնեական խորհրդանիշերը` «խաչերի պատկերներով քարե ռելիեֆները», զարմանք է առաջացնում, եւ նախագահը համաձայն չէ դրան. այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
Բացի դրանից` թուրք մասնագետները վերականգնելու են Ախալցխայի 18-րդ դարի «թուրքական հուշարձանները, կուղղեն այն սխալները, որոնք վրացի ճարտարապետները թույլ են տվել 2012 թվականին». տեղեկացնում է apsny.ge-ն: Ըստ նախագահի մամուլի խոսնակի` Վրաստանի նախագահը հարկ չի համարում արագացնել այդ գործընթացը, քանի որ շուտով Թուրքիա է այցելելու, թեեւ չի քննարկելու այդ հարցը, քանի որ դա կնշանակի Ռաբաթ ամրոցի ոչնչացում:
Մանջգալաձեի խոսքերով` նախագահի աշխատակազմոմ չեն կարծում, որ թուրքական կողմը նման պահանջներ է ներկայացրել: «Խոսքն այն մասին է, որ առաջարկը եղել է վրացական կողմից: Քրիստոնեական խորհրդանշանների տեղափոխումն անթույլատրելի է: Վրաստանի կառավարության առաջարկությունը վտանգավոր է եւ անընդունելի»,- հայտարարել է նա` հավելելով, որ նախագահը կառավարությունից հրապարակային բացատրություններ է պահանջում այդ որոշման վերաբերյալ: