Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ մեկ բնակարանը մի քանիսին վաճառելու համար մեղադրվող` «Գապբնակշինի» նախկին տնօրեն Գագիկ Պապոյանի գործով հերթական դատական նիստը:
Այս գործով տուժողներն այնքան շատ են, որ դատական նիստերին նրանց մի մասն է կարողանում տեղավորվել, իսկ մյուսներն էլ գերադասում են ընդհանրապես չներկայանալ: Այսօրվա դատական նիստը նախորդների նման մարդաշատ չէր: Դատավարության մասնակիցների բնորոշմամբ` իրենք արդեն հոգնել են անընդհատ ձգձգվող և ոչինչ չասող քննությունից:
Yerkir.am-ի հետ զրույցում գործով տուժող, ազատ լրագրող Սոնիկ Մաղաքյանը նշեց, որ այս գործով դատավարությունն ընդամենը շոու է, որից ժողովուրդն արդեն հոգնել է: Ըստ նրա` ծաղրուծանակի նմանվող ներկա-բացակա անցկացնելը լցրել է տուժողների համբերության բաժակը: Նա հույս հայտնեց, որ, ի վերջո, հասնելու են արդարության և ձեռք են բերելու իրենց բնակարանները, իսկ այն պաշտոնյաները, ովքեր կանգնած են, նրա բնորոշմամբ, այս ռեկետի հետևում, ի վերջո, պատասխան են տալու:
Թեովքերենայդ պաշտոնյաները, yerkir.am-ինպատմումէՍոնիկՄաղաքյանը: