|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Միլան» - «Բարսելոնա» հանդիպման մասին:
«Այս հաշվով պարտվելը ծանր է մեզ համար: Միշտ գիտակցել ենք, որ «Միլան»-ի պես թիմի դեմ բարդ է լինելու խաղալ: Նրանք հիանալի մարտական ոգի ունեն: Թույլ չէին տալիս մեզ ցուցադրել մեր ֆուտբոլը: Հիանալի պաշտպանվելուց բացի, նրանք կարողացան երկու գնդակ ուղարկել մեր դարպասը: Պատասխան հանդիպումը հեշտ չի լինելու, բայց մենք հավատում ենք մեր ուժերին: Լավ գիտակցում ենք` ինչ է սպասվում մեզ «Կամպ Նոու»-ում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: