|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 22/15 ընտրատեղամասում ժամը 10:30-10:55 շրջայց կատարելիս իր դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում, ինչի հետեւանքով ընտրատեղամասում խառնաշփոթ է առաջացել: Իրավիճակը շտկվել է 10:55-ի դրությամբ։ Ոստիկանները վերացրել են կուտակումը:
Ապարանի թիվ 14/21 ընտրատեղամասում եւս ՔՀԻ դիտորդը ժամը 10:52-ի սահմաններում արձանագրել է կուտակում: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, և վերջինս ոմանց դուրս է հրավիրել ընտրատեղամասից: Ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 33 կետով սահմանված է՝ ընտրատեղամասում մարդկանց թիվը չպետք է 15-ից ավելի լինի:
Իսկ Երևանի թիվ 9/15 ընտրատեղամասում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը, ինչը պասիվ քարոզչություն է համարվում:
աղբյուրը` www.hra.am