|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ հավաստի աղբյուրից «ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները: Պաշտոնապես դա բացատրել են նրանով թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով:
Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի' նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատև մի ժողով է անցկացրել, և թերթի ունեցած տեղեկություններով, խոսել է նաև նախընտրական թեմաներով, մասնավորապես, առաջիկա ընտրություններին «ակտիվ մասնակցություն» ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ թերթի աղբյուրների, անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում' Էջմիածնի և Սևանի ճեմարանների սաներից:
Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Այս տեղեկությունների շուրջ Հայ Առաքելական եկեղեցու լրատվության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալու թերթի փորձերը անցել են ապարդյուն: