Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքական ոստիկանությունը մարդկային արյուն խմող իսկական վամպիր է ձերբակալել: 23-ամյա տղամարդն ամուսնացած է, դուստր ունի:
Mignews.com-ը, վկայակոչելով Live Science-ը, տեղեկացնում է, որ նա նախ սեփական ձեռքերը, կուրծն է կտրատել ու արյունը խմել: Սակայն 2 ամիս իր արյունով հագենալուց հետո անցել է այլ աղբյուրի` խնդրել է հորը հիվանդանոցներից դոնորական արյուն գնել: Ավելի ուշ սկսել է հարձակվել մարդկանց վրա:
Տղամարդուն ուղարկել են հոգեբուժական հիվանդանոց: Բժիշկներն այլ շեղումներ էլ են նրա մոտ հայտնաբերել. նա ինչ-որ մեկի հետ անընդհատ խոսում է, հիշողության մասնակի կորուստ ունի: Բժիշկները համարում են, որ նա անձի երկվությամբ է տառապում: Նաեւ կարծում են, որ արյուն է սկսել խմել հոգեբանական խնդիրների պատճառով. տղամարդու 4-ամսական աղջիկը նրա աչքի առաջ մահացել է, ականատես է եղել, թե ինչպես են սպանում իր հողեղբորը, նաեւ թե ինչպես է իր ընկերը մեկ ուրիշի գլուխն ու առնանդամը կտրում: