|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 25-ին դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ. հայտնում են ԱԳՆ-ից:
Քննարկվել են երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության առկա ծրագրերը եւ նախանշվել` նոր ուղղություններով փոխգործակցության հեռանկարները:
Զրույցի ընթացքում նախարար Պրիկոպիեն վերահաստատել է Ռումինիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին: Իր հերթին, դեսպան Գասպարյանը հույս է հայտնել, որ 2015 թ. Երեւանում անցկացվելիք Բոլոնիայի գործընթացի նախարարների համագումարին Ռումինիան, որպես նախորդ նախագահող, կլինի այդ միջոցառման պատվավոր հյուրերից: