Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Չինաստանի իշխանությունները Տիբեթի բնակիչների մեծ մասին ակնհայտորեն, բայց ոչ պաշտոնապես զրկել են անձնագրից, հետեւաբար նաեւ` արտասահման մեկնելու հնարավորությունից. գրում է Lenta.ru լրատվական կայքը: Հաղորդվում է, որ ձեւական մասն իշխանություններն ապահովել են. օրենսդրությունում ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ անձնագիր` համապատասխան դիմում-հայտը լրացնելուց 2 շաբաթ հետո: Սակայն տիբեթցիների համար այս օրենքն արդեն 1 տարի է` չի գործում:
Լրատվամիջոցներին հաջողվել է բացահայտել, թե ինչ խիստ կանոններ են գործում այստեղ: Պարզվում է, որ բախտավորներն ամիսներ անց անձնագիր կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե մանրակրկիտ հետազոտությունից հետո իշխանությունների հանդեպ նրանց հավատարմությունը կասկածի տակ չի դրվում: Անձնագիրը ստանալու դեպքում էլ տվյալ անձը պետք է պարտավորվի արտասահմանում չզբաղվել հակակառավարական և ապօրինի գործունեությամբ: Տիբեթցիները պարտավորվում են նաեւ արտերկրից վերադառնալուց հետո ոստիկանությանը մանրամասն պատմել, թե ինչով են զբաղվել:
Տիբեթի բնակիչները առանց իշխանությունների իմացության չեն կարող հատել Չինաստանի սահմանները. ամեն անգամ արտասահմանից վերադառնալիս նրանք իրենց անձնագիրը հանձնում են ոստիկանությանը`հաջորդ մեկնման ժամանակ վերցնելու պայմանով: