կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 17:25
Իրավական

Կրակոցներ` Աբովյան փողոցի սրճարաններից մեկում

Կրակոցներ` Աբովյան փողոցի սրճարաններից մեկում

Հունվարի 23-ի երեկոյան` ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  և Կենտրոնականի բաժնի ծառայողները Աբովյան փողոցում գտնվող մի  սրճարանից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վաղինակ Ղ.-ին, 1973 թ. ծնված Արման Հ.-ին, 1990 թ. ծնված Գևորգ Ե.-ին, 1978 թ. ծնված Արթուր Մ.-ին, 1977 թ. ծնված Մուշեղ Ա.-ին, 1982 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1985 թ. ծնված Միխայել Մ.-ին, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1981 թ. ծնված Հրաչյա Ի.-ին, 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1976 թ. ծնված Վահրամ  Հ.-ին, 1984 թ. ծնված Արտյոմ Ի.-ին և 1977 թ. ծնված Գարրի Մ.-ին:

 

Բաժնում Գարրի Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Ա.-ի մոտից` «Աուտո C 5» գազային ատրճանակ` 4 փամփուշտով:

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 22.30-ի սահմաններում, Գարրի Մ.-ն իր  մոտ եղած ատրճանակից  սրճարանում 2 անգամ կրակել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 պարկուճ: Ատրճանակները և գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության:

 

Գարրի Մ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի  235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: