|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի` ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզիՍարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Արագածոտնի մարզի Ջրամբար, Ափնա, Շենավան և Ծաղկաշեն, Շիրակի մարզի Զարիշատ, Բերդաշեն միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: