Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: