|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը:
Խնդիրը առաջին հերթին անցորդների անվտանգ անցուդարձի ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար:
Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ, աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ովքեր զգուշացնում էին քաղաքացիներին աշխատանքների ընթացքում տվյալ հատվածները շրջանցելու անհրաժեշտության մասին:
Գործընթացը մայրաքաղաքում կծավալվի այնքան ժամանակ, մինչև վերանա սառցալեզվակների` ցած թափվելու վտանգը: Սակայն բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց: