Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
6-ամյա վրացի տղան հրաշքով կենդանի է մնացել` ընկնելով 9-րդ հարկի բարձրությունից: Նա ինքն է պատմել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը. տեղեկացնում է apsny.ge-ն:
Երեխայի խոսքերով` ինքը կանգնած է եղել պատուհանի մոտ` աթոռին, հետո լուսամուտագոգին է հենվել, աթոռը ոտքերի տակից սահել է, ու ինքն ընկել է: 6-րդ հարկում նրա վայրէջքի թափը կոտրել են լվացքի պարանները, հետո` շենքի մոտ կանգնած սաղարթաշատ եղեւնին, ի վերջո, հարեւանի` արեւին գցված դոշակը: Տղան ընդամենը քերծվածքներ է ստացել, սակայն, այնուամենայնիվ, հիվանդանոց է տեղափոխվել:
Երեխան սոցիալապես անապահով ընատնիքից է: Բացի նրանից, ընտանիքում եւս 2 երեխա կա, սակայն երբ դեպքը տեղի է ունեցել, տղան տանը մենակ է եղել: