կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 14:53
Տնտեսական

Վերականգնվել եւ վերաձևակերպվել է 1մլրդ 77.8 մլն դրամ

Վերականգնվել եւ վերաձևակերպվել է  1մլրդ 77.8 մլն դրամ

2012թ. ընթացքում ֆինանսական վերահսկողության տեսչության իրականացվել է 62 ստուգում և 23 ուսումնասիրություն, իսկ  6 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:

 

Արդյունքում` 2008-2012թթ ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել եւ վերաձևակերպվել է ընդհանուր 1միլիարդ 77.8 միլիոն դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե, 22,1 մլն դրամը` կազմակերպությունների հաշվին, իսկ 449.9 մլն դրամը հաշվառումով վերաձեւակերպվել է (ուռճացված վնասներ, չհաշվառված հիմնական միջոցներ եւ այլն):

 

2012թ. ընթացքում 3 գործեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր եւ ընթանում է քննություն:

 

2012 թվականի ընթացքում վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչների մոտ լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացված հսկողության արդյունքում կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են` թվով 68 նախազգուշացում` 30 մլն 66 հազ. ՀՀ դրամ գումարի չափով տույժեր եւ տուգանքներ, թվով 16 լիցենզիաների գործողության կասեցում, թվով 14 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչման հայց է ներկայացվել դատարան: