Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց տարին: Նա նշեց, որ 2012թ. մշակութային ծրագրերից կուզենար առանձնացնել «Մեր մեծերը», որի շրջանակում Սայաթ-Նովայի, Գառնիկ Զուլումյանի /Գառզուի/, Հովսեփ Օրբելու, Հովհաննես Բաղրամյանի եւ Գարեգին Հովսեփյանի մասին նյութեր են ուղարկվել Սփյուռքի հայկական համայնքներ:
«Այս տարի կայացել է նաեւ արգենտինահայ կոմպոզիտոր, «Արաքս» երգչախմբի հիմնադիր, խմբավար Ժան Ալմուխյանի 80-ամյակին եւ 55-ամյա երաժշտական գործունեության, ինչպես նաեւ Հենրիկ Անասյանի ծննդյան 75 եւ ստեղծագործական գործունեության 55-ամյակներին նվիրված մեծարման երեկոներ»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` այս տարի բացվել են նաեւ լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտշյանի եւ վրացահայ նկարիչների ցուցահանդեսները: Նախարարը տեղեկացրեց, որ 2013-ին «Մեր մեծերը» ծրագիրը կանդրադառնա մեր շախմատիստներին. «Բացառության կարգով, քանի որ ծրագիրը սովորաբար անդրադառնում է մահացած մեծերին: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր շախմատիստները շրջագայեն Սփյուռքում»: