|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Փարիզի իշխանությունները հրաժարվել են կանգնեցնել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի արձանը, որի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է:
Լեհական կաթոլիկ եկեղեցու մոտ 3,6 մետրանոց արձանի տեղադրման հարցը քննարկվում է մոտ 3 տարի: Սակայն փարիզեցի պաշտոնյաների հետ այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ. պատմել է կաթոլիկ առաքելության քահանա Ստանիսլավ Եժը: «Կարծում եմ, որ բացասական որոշումը գաղափարական հիմքեր ունի»,- լեհ քահանային մեջբերում է Le Figaro-ն:
Հատուկ ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կարծիքով` արձանը խախտում է լեհական եկեղեցու ճարտարապետությունը:
Լեհական կաթոլիկ եկեղեցին Հովհաննես Պողոս Երկրորդի արձանը եկեղեցու մուտքի ատիճանների մոտ տեղադրելու պաշտոնական հայցով դիմել է Փարիզի իշխանություններին 2010-ի ամռանը` նշելով, որ քաղաքի բյուջեն որեւէ կորուստ չի ունենա, բոլոր ծախսերը ստանձնում է եկեղեցին: Սակայան այսօր քահանան փորձագիտական հանձնաժողովի բացասական պատասխանն է ստացել: