Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 14-րդ համագումարը:
Հմաագումարի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում նա, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, ասել է.
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հայատյացություւնը, ուժի և ուժի սպառնալիքի ամենօրյա կիրառումը` բոլոր հնարավոր միջոցներով ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության երաշխիքները»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Երախտագիտություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հակամարության խաղաղ կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի համար` ՀՀ Նախագահը նշեց, որ միջնորդների և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվելու է խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության միջոցների ստեղծման և ամրապնդման հարցերին:
«Ադրբեջանի քաղաքականությունն ընդհանրապես, մասնավորապես` դիպուկահարներին հետ քաշելուց և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը և ռասիզմը խրախուսելը, անհուսալի և երկերեսանի կեցվածքը բանակցություններում` որևէ կերպ չեն նպաստում վստահության միջոցների ստեղծմանը և համապատասխան արձագանք չստանալու դեպքում ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով` արդյունավետ բանակցությունների վարումը կառուցողական մթնոլորտում հնարավոր կլինի այն դեպքում, երբ հակամարտության կողմերն իրապես ապահովեն ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը՝ դրա խախտումը բացառող համապատասխան միջազգային երաշխիքներով: