Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված` ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիայի » նախագահ, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը, ով իր պատիժն է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, yerkir.am-ի տեղեկություններով, շաբաթական երկու անգամ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիայի կուրսեր է ստանում:
70-ամյա դատապարտյալը 3 վիրահատություն է տարել, ընդ որում` մեկը` ԱՄՆ-ում: Վերջին վիրահատությունից հետո նրա վիճակը բարելավվել է, սակայն կյանքի տևողությունը երկարացնող կուրսերը պարզ չէ, թե որքան կծառայեն հիվանդին: Այնուամենայնիվ, կալանավորը գտնվում է բժիշկների անմիջական վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատերը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման էր դատապարտվել անցյալ տարի' 10 և ավելի անչափահաս տղաների հետ սեքսուալ բնույթի գործողություններ անելու, համասեռամոլության եւ սեռական ոտնձգությունների համար: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր տղայապիղծի բողոքը և առաջին ատյանի վճիռը թողել անփոփոխ: