|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առատ ձյան հետեւանքով ԱՄՆ հյուսիսարեւելյան շրջաններում երեք մարդ է մահացել, առանց հոսանքի է մնացել է 2.5 միլիոն մարդ. հաղորդում է Channel Six News-ը:
Ղեկավարների տվյալներով` ամենաառատ ձյունը տեղացել է Մասաչուսեթս նահանգում, որտեղ Ազգային եղանակի տեսության ծառայությունը /NWS/ գրանցել է ձյան` 58.4 սմ բարձրություն: Ձյունը սկսել է տեղալ ուրբաթ օրվա առավոտից:
Ձյան առատ տեղումներ են գրանցվել նաեւ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Նյու Հեմփշիրում եւ այլ քաղաքներում:
Վերոնշյալ բնակավայրերում ավելի քան 2.5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Իշխանությունները հայտնում է, որ հավանական է` առանց հոսանքի մնացած բնակիչների թիվը մեծանա, քանի որ չի սպասվում, թե եղանակը բարելավվելու է: Այս շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: