Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նշելով, որ պետական այցի շրջանակներում ՌԴ կառավարության նախագահի հետ հանդիպումը լավ հնարավորություն է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների քննարկման համար` նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ կառավարությունների միջև երկխոսությունը և ձևավորված մթնոլորտը թույլ են տալիս քննարկել ցանկացած հարց:
«Մենք համարում ենք, որ իրականում մեր տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Ինչպես Դուք արդեն նշեցիք՝ անցյալ տարի մենք հասանք մինչև 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ծավալների»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով` մեր երկրի համար դա լուրջ թիվ է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մոտավորապես 1500 ընկերություններ, այսինքն` այդ իմաստով աճ կա:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին, որոնք, նրա հավաստմամբ, ևս լավ են զարգանում: Ըստ նախագահի` ՌԴ իր այցի օրերին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր քվոտաների մասին:
«Իհարկե, մենք կցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները»,-ասել է Ս. Սարգսյանը:
ՌԴ վարչապետը, ողջունելով Սերժ Սարգսյանին և նշելով, որ անչափ հաճելի է տեսնել նրան Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերություններին: Վլադիմիր Պուտինը ևս բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարավորություն է ունեցել հանգամանորեն զրուցել երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի ինտենսիվ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին: ՌԴ կառավարության նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով: