կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 12:54
Իրավական

Դանակի հարվածներ` ոտքերին, պարանոցին եւ կրծքավանդակին

Դանակի հարվածներ` ոտքերին, պարանոցին եւ կրծքավանդակին

Ոստիկանության Մասիսի բաժնում հոկտեմբերի 24-ին` ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի, պարանոցի և կրծքավանդակի մասերում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Դիանա Մ.-ն, իսկ նախաբազկի մասում վնասվածքով` 35-ամյա Արևիկ Գ.-ն:

 

Ոստիկանության ծառայողները պարզել են` նույն օրը` ժամը 14.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ Դիանա Մ.-ին, այնուհետև վիճաբանությանը միջամտած Արևիկ Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել Դիանա Մ.-ի նախկին ամուսինը` նախկինում դատված 29-ամյա Ատոմ Բ.-ն:

 

Ըստ բժշկի տեղեկանքի` Դիանա Մ.-ն ի վիճակի չի եղել որեւէ տեղեկություն հաղորդել: Արևիկ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Ատոմ Բ.-ն կալանավորված է: Կատարվում է նախաքննություն: