Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միայն Հայաստանում է հնարավոր, որ մարդը հող գնի եւ չհետաքրքրվի կոմունիկացիաների առկայությամբ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը եւ նշեց, որ թեեւ այսօր մայրաքաղաքն ընդլայնվում է, բայց շատ նորակառույց թաղամասերում կոյուղու եւ ջրի համակարգ պարզապես չկա:
«Ցանկացած մարդ արտասահմանում հող գնելուց առաջ նախ հետաքրքրվում է, թե այդտեղ կա՞ ջուր եւ կոյուղի, լույս եւ գազ, բայց մեզ` հայերիս, դա չի հետաքրքրում»,- նշեց նա եւ հավելեց, որ մեզ մոտ մարդիկ հող գնում են բարեկեցությունը բարձրացնելու համար, բայց արդյունքում կանգնում են փաստի առջեւ եւ սկսում ինքնագործունեությամբ զբաղվել: Օհանյանը նշեց, որ հողակտորը վաճառքի պետք է հանվի միայն կոմունիկացիաները կառուցելուց հետո:
Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի վիճակին` Օհանյանը նշեց, որ այնտեղ ոչ թե կոյուղագիծ չկա, այլ հայտնի չէ, թե ով է համակարգի տերը եւ այն մինչ այժմ չի հանձնվել «Երեւան Ջուր»-ին: