կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 12:20
Հասարակություն

Կալանավորվել է ժամկետային զինծառայող

Կալանավորվել է ժամկետային զինծառայող

2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Գրիգորի Մնացականյանին:

 

Ռ.Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ռ.Մնացականյանի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին:

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է և վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը: ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: