|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալը նրա սահմանադրական իրավունքն է ու անձնական որոշումը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Եթե առաջին նախագահը վերադարձել է մեծ քաղաքականություն, ապա երկրորդն էլ բարոյական իրավունքն ունի: Եվ ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի մեծ շանսեր ունի նախագահ դառնալու, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե հաշվի ենք առնում նրա կառավարման տարիների հաջողությունները»,- հայտարարեց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ն կաջակցի՞ Ռ. Քոչարյանին նախագահական ընտրությունների ժամանակ, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ, ՀՀԿ-ի թեկնածուից բացի, այլ անձի ձայն տալն աններելի է. «Ո՞նց եք ՀՀԿ խորհրդի անդամին նման հարց տալիս: Դուք վիրավորում եք մարդուն, երբ կասկածում եք, որ ՀՀԿ խորհրդի անդամը կարող է դավաճանել իր առաջնորդին»:
Ի պատասխան այն նկատառմանը, թե Քոչարյանը հայտարարել էր, որ ինքն է շատ ՀՀԿ-ականների «մարդ դարձրել» իր կառավարության օրոք, պատգամավորը հետեւյալն ասաց. «Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը տասը տարի եղել է էս երկրի նախագահը: Մի քիչ կոպիտ է ասված «մարդ դարձնելը», բայց նրա օրոք շատ-շատերը մեծ հաջողություններ են ունեցել, եւ ստորություն կլինի դրանք ժխտելը»: