|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Դպրոցական բլոգ» (dprocakan.wordpress.com) նախագծի ամփոփիչ շնորհանդեսը:
Ծրագիրը մեկնարկել էր մարտի սկզբից, ստեղծման նպատակն է, որ աշակերտները բարձրաձայնեն դպրոցում առկա խնդիրների մասին: Նախագիծն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվություն այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի միջոցով:
Բլոգը կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում է ձեռք բերել` վեց ամիսների ընթացքում ունենալով 80.000 այցելու: Երեխաները գրում են իրենց հուզող հարցերի մասին` դրամահավաքություն, ավագ դպրոց, ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, սեր, ընկերություն եւ այլն:
«Երբ ես փոքր էի, ունեի օրագիր, որում գրառումներ էի անում իմ դպրոցական կյանքի մասին` բոլորովին չպատկերացնելով, որ այսօր ինտերնետի միջոցով կյանքի կկոչենք այդ ամենը»,- ասաց ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը:
Այսօրվա շնորհանդեսի ընթացքում բլոգի ակտիվիստ երեխաները ստացան հավաստագրեր եւ 10 հազարական դրամներ, իսկ լավագույն` «Ծեծ տա՞նը, թե՞ դպրոցում» ստեղծագործության հեղինակ Ռոբերտ Պետրոսյանը ստացավ գլխավոր մրցանակը: