Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մակեդոնիայի դեմ հանդիպումից առաջ մեր հավաքականի պատրաստականության մասին ասաց հետևյալը. «Ճիշտն ասած` ամեն ինչ նորմալ է անցնում, սակայն պրոբլեմները շատացել են: Ինչպես գիտեք 21 ֆուտբոլիստ էինք հրավիրել, սակայն Օզբիլիզն արդեն մեկնեց, Արզումանյանը 90 տոկոսվ չի խաղա, Մկոյանը որակազրկված է: Կենտրոնում ունենք երեք թեկնածու` Ալեքսանյան, Յուզբաշյան, Հարոյան»:
Մակեդոնիայի հավաքականը, ըստ Մինասյանի, բոլոր ութ խաղերում կոմբինացիոն ֆուտբոլ է ցուցադրել և համարյա ոչ մի խաղում, ինչպես ասում են, խաղով չի պարտվել:
Պանդևի բացակայության վերաբերյալ մեր հավաքականի գլխավոր մարզիչը կարծիք հայտնեց, որ այդ փաստը կարող է Մակեդոնիայի հավաքականի խաղի վրա անրադառնալ թե' բացասական և թե' դրական կողմերով:
«Մակեդոնիայի հետ կայանալիք հանդիպումը ավելի շատ նման կլինի Անդորրայի դեմ խաղին, ուղղակի այստեղ պետք է առանձնացնել մակեդոնացիների բարձր կարգը»,- ասաց Մինասյանը:
Երբ հարց ուղղվեց մեր հավաքականի մարտավարության մասին` գլխավոր մարզիչը նախ կատակեց` «հո մակեդոնացիներից մարդ չկա», իսկ հետո ավելի լուրջ շարունակեց` ասելով, որ իրենք հենց առաջին րոպեներից կխաղան ագրեսիվ` ճնշում գործադրելով մրցակցի պաշտպանության վրա:
Սլովակիայի հետ երկրորդ խաղակեսում մեր ցուցադրած խաղը Մինասյանը բնորոշեց որպես իդեալական, իսկ թե ինչո՞ւ էր այդ խաղում ամեն մեր խփած գնդակից հետո վտանգավոր պահ ստեղծվում մեր դարպասին, հավելեց, որ արդեն խոսել է տղաների հետ. հավանաբար պատճառը գոլը երկար տոնելն է:
Մինասյանի համար մեր հավաքականի` Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը ձախողում չի լինի: