կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 01:02
Հասարակություն

Մահացել է "ՅՈՒԿՕՍ"-ի հայազգի նախկին փոխնախագահը

Մահացել է "ՅՈՒԿՕՍ"-ի հայազգի նախկին փոխնախագահը

Մահացել է «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը։ Ըստ Gazeta.ru-ի` 2006թ. Ալեքսանյանը կալանավորվել էր «ՅՈՒԿՕՍ-ի» գործով։

 

Ալեքսանյանի նկատմամբ ՌԴ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՌԴ ՔՕ երկու հոդվածների հատկանիշներով՝ դրամական միջոցների լվացում եւ ուրիշի ունեցվածքի հափշտակում։

 

Նա հափշտակել էր ռուսական Томскнефть ընկերության ունեցվածքը, ինչպես նաեւ մի քանի նավթարդյունահանման եւ նավթավերամշակման ընկերությունների ակցիաներ։

 

Հենց այդ նույն թվականի սեպտեմբերին Ալեքսանյանի մոտ ախտորոշվում է ՁԻԱՀ, իսկ անազատության մեջ գտնվելու ժամանակ նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Հիվանդության պատճառով նա կուրանում է, իսկ հետո վարակվում է տուբերկուլոզով:

 

Բանտարկված Ալեքսանյանի մոտ բժիշկները հայտնաբերել էին նաեւ քաղցկեղ:

 

Ռուսական իշխանությունները երկար ժամանակ հրաժարվում էին նրան ազատ արձակել: Վասիլի Ալեքսանյանը ազատ արձակվեց միայն 2008թ.-ին` 50 մլն ռուբլի գրավի դիմաց: