Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը եւ Իսրայելը խիստ գաղտնիության պայմաններում։ գործարք են կնքել, ըստ որի` Իսրայելին GBU-28 տիպի ավիառումբեր վաճառվելու. տեղեկացնում է ամերիկյան Daily Beast պարբերականը` հավելելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տվել է իր համաձայնությունը:
Թե ինչպես է այդ տեղեկությունը հայտնվել մամուլում, հայտնի չէ: Կարծիքներ կան, որ «արտահոսքը» կանխամտածված է եղել եւ պատասխանն է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ երեկ ՄԱԿ-ում ելույթի: Պարբերականը նշում է, որ ռումբերն Իսրայելը պատրաստվում է օգտագործել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների համար։
GBU-28 տիպի ավիառումբերի վաճառքի մասին համաձայնությունը կողմերի միջեւ ձեռք էր բերվել դեռեւս 2009-ին, սակայն այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հրաժարվել էր այդ գործարքից։