|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փախանցմանբ՝ Երեւանի համայնքային բյուջեից 700 մլն դրամ է տրամադրվել Հրազդանի կիրճում «Ֆլորենցիա» ռեստորանի մոտով անցնող ճանապարհն ասֆալտապատելու համար:
Հիշեցնենք, որ այս ռեստորանը պատկանում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով, փաստորեն, համայնքային բյուջեն օգտագործում է իր ռեստորանի մոտով անցնող ճանապարհները բարեկարգելու համար:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն «աբսուրդ» որակեց այդ փաստը: Ըստ նրա՝ քաղաքապետարանը Հրազդանի կիրճի ամբողջական բարեկարգման ծրագիր ունի՝ ասֆալտապատվելու է 4 կմ երկարությամբ փողոցը, փոխվելու կամ վերանորոգվելու են եզրաքարերը:
Հավելենք նաեւ, որ ասֆալտապատում իրականացնող բանվորներն օրնիբուն աշխատում են, որպեսզի քաղաքապետի դստեր հարսանիքի տարածքում ամեն ինչ պատրաստ լինի: