կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 16:31
Տնտեսական

Շունը դեզի վրա

Շունը դեզի վրա

Սյունիքի մարզի Որոտան գյուղի (Սիսիանի տարածաշրջան) մերձակայքում կան երկրաջերմային պաշարներ. ընդերքից դուրս է հորդում + 63- +67 °C ջերմաստիճանի տաք ջուր, որն այնուհետեւ սառչում է մինչեւ +40- +42 °C:

Այսպես կոչված` «տաք ջրի» այդ տարածքը խորհրդային տարիներին Սիսիանի բժշկական գործարանի սեփականությունն էր, որտեղ մինչ ԽՍՀՄ փլուզումը խորհրդային գրողների համար առողջարան էին կառուցում, սակայն շինարարությունը կիսատ մնաց, իսկ անկախության առաջին տարիներին Սիսիանի բժշկական գործարանի տարածքը վաճառվեց ոմն Սերգեյ Աբրահամյանի: Տարիներ անց վերջինս այն վաճառեց  Ներսես անունով մոսկվաբնակ մի մեծահարուստի:

«Այս առք ու վաճառքից հետո «տաք ջրի» տարածքը  ՀՀ կառավարության 2004 թվականի որոշումով հանձնվեց համայնքային տնօրինությանը, սակայն ներկայիս սեփականատերը դատարանով այն հետ վերադարձրեց եւ չեղյալ համարեց կառավարության որոշումը: Այսօր այդ տարածքը սեփական տարածք է, եւ դրա սեփականատերը ոչ մի քայլ չի կատարում այն հանգստի գոտի վերածելու համար»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Որոտանի համայնքապետ Գավրուշ Դավթյանը` հավելելով, որ այս ընթացքում սեփականատերը մեկ-երկու անգամ է եղել գյուղում` «ման է եկել ու հետ գնացել»:

Ըստ գյուղապետի` եթե սեփականատերը ճիշտ մտածի եւ ներդրում կատարի, ապա դա օգուտ կլինի ե'ւ համայնքին, ե'ւ նրան եկամուտ կբերի: «Աշխատատեղեր կբացվեն, մարդիկ կաշխատեն»,- ասաց գյուղապետը: