Տղամարդիկ, ովքեր չեն ցանկանում վնասել իրենց լյարդը, սակայն «Վիագրա»-ի կարիք ունեն, կարող են օգտագործել քիմիական այդ դեղամիջոցին փոխարինող հատուկ բույս` Butea superba, որն աճում է Թաիլանդում, Լաոսում, Հնդկաստանում և Մյանմայում. տեղեկանում ենք drugs.am կայքից:
Այս դեղաբույսն օգտագործում են ավանդական բժշկության մեջ, փոքր դոզաներով` տղամարդկանց սեռական հիվանդությունները բուժելիս: Սակայն այն հնարավոր չէ գնել շուկայում, քանի որ դրա վաճառքն արգելված է: Գիտնականները առնետների վրա կատարած փորձարկումներից հետո պարզել են, որ դեղաբույսի չարաշահումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Այնպես որ, ամեն ինչ չափի մեջ է օգտակար: