կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 16:18
Հասարակություն

Որսաշրջանը սկսվեց

Որսաշրջանը սկսվեց

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության տարածքի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսահանդակներում թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը`

- լոր` մինչև 20000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ)` մինչև 2000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից 2012 թ. հունվարի 31-ը (3 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- քարակաքավ` մինչև 2000 հատ, 2011 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- կտցարազգիներ (բացառությամբ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների)` մինչև 2000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- արտույտներ (դաշտային, տափաստանային)` մինչև 2000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- սարյակ (սովորական)` մինչև 2000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ)` մինչև 2000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ)` մինչև 5000 հատ, 2011 թ. սեպտեմբերի 15-ից 2012թ. փետրվարի 29-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- մոխրագույն ագռավ` մինչև 2000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից 2012թ. փետրվարի 28-ը,

- կաչաղակ` մինչև 2000 հատ, 2011 թ. օգոստոսի 27-ից 2012 թ. փետրվարի 28-ը,

- վայրի խոզ` մինչև 10 հատ, 2011 թ. նոյեմբերի 1-ից 2012թ. փետրվարի 28-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- նապաստակ` մինչև 300 հատ, 2011 թ. նոյեմբերի 1-ից 2012թ. հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

- աղվես` մինչև 1000 հատ, 2011 թ. նոյեմբերի 15-ից 2012 թ. փետրվարի 27-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):