Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 15-ին իր տան կտուրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, ոստիկանության աշխատակից 25-ամյա Դավիթ Ավետիսյանը։ Նա աշխատել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում։ Դավիթ Ավետիսյանի ընտանիքի անդամները համագյուղացիներին պատմել են, որ մինչև ինքնասպանությունը Դավիթը ինչ-որ հեռախոսազանգ է ստացել և տնից դուրս է եկել դրան պատասխանելու համար, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել են կտուրում՝ կախված։
Սա վերջին մեկ շաբաթվա ընթացում իրավապահ մարմինների աշխատակցի ինքնասպանության երրորդ դեպքն է։ Օգոստոսի 16-ին իր մոր շիրիմի մոտ ատրճանակով ինքնասպան էր եղել 37-ամյա դատախազ Արամ Գրիգորյանը։ Օգոստոսի 18-ին Բուսաբանական այգում հայտնաբերվեց ոստիկանության աշխատակից` 41-ամյա Տոնիկ Հարությունյանի դիակը, ըստ նախնական վարկածի՝ նա, մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունելով, ինքնասպանություն է գործել։