Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օrange fitness ակումբում ընթացող բադմինթոնի մրցաշարում հաջող են հանդես գալիս Բուլղարիայի ներկայացուցիչները:
Նրանց թվում է նաև Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, Բյուզանդ Կասաբյանը (2002-ից ՖԿՀՊԻ-ի պատվավոր պրոֆեսոր):
- Վաղո՞ւց եք ապրում Բուլղարիայում:
- Ես ծնվել և մեծացել եմ այնտեղ` հայկական ընտանիքում: Մասնագիտությամբ սպորտային բժիշկ եմ, իսկ բադմինթոն խաղալ սովորել եմ ավելի ուշ` Վրաստանում, այնուհետև սկսել եմ խաղը զարգացնել Բուլղարիայում:
- Որքա՞ն ժամանակ է` ղեկավարում եք Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիան:
- Արդեն 20 տարի:
- Ձեր հավաքականում կա՞ն հայազգի մարզիկներ:
- Իհարկե, ճիշտ է, նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, սակայն միջազգային մրցումներում նրանք բավական հաջող են հանդես գալիս:
- Առաջին անգա՞մ եք մասնակցում Համահայկական խաղերին:
- Ո'չ, սկսած 2003-ից: Մեր երկրի տարբեր քաղաքներից եղել են մասնակիցներ:
- Խաղերին ներկայացել եք մարտական կազմով: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր թիմից:
- Իսկապես ուժեղ կազմ է, բոլորս էլ լավ պատրաստված ենք, եզրափակչի թե' մենախաղերում և թե' զուգախաղերում ոսկե մեդալին հավակնելու մեծ հնարավորություններ ունենք:
- Համագործակցո՞ւմ եք Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի հետ:
- 2003 թվականին արժանացել եմ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահի կոչմանը: Հենց այդտեղից էլ սկսվեց մեր համագործակցությունը: Հնարավոր միջոցներով օժանդակում ենք Հայաստանում մարզաձևի զարգացմանը:
- Չնայած Ձեր տարիքին` բավական լավ մարզավիճակում եք:
- Մարզվում եմ ինձ համար, օրինակ ծառայում` մյուսներին:
Թագուհի Մելքոնյան