|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նախօրեին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գյուղապետի ընտրություններն էին,որի արդյունքում արդեն չորրորդ անգամ համայնքի ղեկավար է ընտրվել գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը:Նա վայելում է մարզի հեղինակություններ գեներալ Մանվել Գիրգորյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի`Շմայսի հովանավորությունը:Ընտրություններն անցել են առանց մրցակցության`Վարդանյանը միակ թեկնածունէ եղել,սակայն համայնքի բնակիչները հավաստիացնում էին ,թե իրենց գյուղապետն այս տարիներին լավ է աշխատել,եւ եթե այլ թեկնածու լիներ,միեւնույն է`նրան էին ընտրելու:Իդեպ, Ընտրական օրենսգիրքն արգելում է մի թեկնածուով ընտրությունը,եւ Փարաքարում գործող գյուղապետի հետ առաջադրվել է նաեւ գյուղապետարանի գլխավոր մասնագետ Տիգրան Ավետիսյանը,ով ընտրություններից անմիջապես առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել,եւ գործող գյուղապետը մնացել է մենակ:Սա խոսում է այն մասին,որ օրենքի այս պահանջը շրջանցելու ձեւը եւս գտնված է: