|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Բարաք Օբամայի վարչակազմը հանդես է գալիս այն բանի օգտին, որ ԵԱՀԿ-ն անմիջական դեր ունենա հետխորհրդային տարածքում առկա «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:
Ելույթ ունենալով Կոնգրեսում Հիլսինկյան հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ` նա նշել է, որ այդ հակամարտությունները «քայքայիչ պոտենցիալ ունեն, ապակայունացնում են անվտանգությունը տարածաշրջանում», եւ դրանց կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ-ի ու դրան անդամակցող բոլոր երկրների առաջնահերթությունը:
Լսումներին ներկա` Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, իր հերթին մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունները, նշել է, որ այդ խաղաղարար ջանքերում հետընթաց է գրացվել. Կազանում բեկում ունենալու փորձերն ապարդյուն անցան, իսկ լարվածությունը շփման գծում գնալով աճում է:
Նրա ներկայացրած տեղեկատվությամբ` Հայաստանը եւ Ադրբեջանը նախկինի պես չեն կարողանում ավարտել կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ «մենք մնում ենք ոչ կառուցողական եւ վտանգավոր անելանելի վիճակում»: