|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը սենատոր Ռոբերտ Մենենդեսի առաջարկով հետաձգել է Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի թեկնածության հաստատումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, սենատորներին դեռ ժամանակ է հարկավոր` քննելու Հեֆերնի թեկնածությունը եւ հստակ պատկերացում կազմելու նրա պատրաստ լինելու մասին:
Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այդ կապակցությամբ ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Մենենդեսին եւ նրա գործընկերներին Հեֆերնի թեկնածությունը հավելյալ քննելու համար: Հայաստանը մշտապես խնդիր ունի հարեւան Թուրքիայի հետ, քանի որ վերջինս ժխտողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության հարցում»: