Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը մտադիր չէ ալիմենտ վճարել եւ փակել կնոջ` Մարիա Շրայվերի ամուսնալուծության դատական ծախսերը: Այդ մասին ասվում է նրա` Լոս Անջելեսի դատարանի քննարկմանը ուղարկված խնդրագրում. տեղեկացնում է Associated Press-ը:
Ալիմետները եւ դատական ծախսերը միակ տարաձայնությունն են 63-ամյա դերասանի եւ նրա 55-ամյա կնոջ միջեւ, որը Քենեդիների հզոր ընտանիքից է: Այդ զույգի 4 երեխաներից 2-ն արդեն չափահաս են եւ կարող են հոգալ իրենց մասին, իսկ անչափահասների խնդիրները ամուսինները պատրաստ են լուծել միասին: Ինչ վերաբերում է 25 տարվա համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված կարողություններին եւ գույքին, հարցը կորոշվի դատավարության ընթացքում:
Շվարցենեգերը եւ Մարիան ամուսնալուծության մասին հայտնել են մայիսին: Դերասանը խոստովանել էր, որ ապօրինի զավակ ունի 20 տարի իրենց տանն աշխատած աղախնուց: Շրայվերը չէր հանդուրժել այդ դավաճանությունը: