Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում օծվել է հայ առաքելական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. տեղեկացնում է Լատվիայի հայկական «Հավատք» միությունը` նշելով, սակայն, որ այդ լուսավոր իրադարձության ընթացքում եղել են ցավալի բացթողումներ:
Լատվիայում բնակվող մոտ 3000 հայերից միջոցառմանը ներկա է եղել ընդամենը 30 հոգի: Իրադրությունը փրկել են բալթյան հարեւան երկրներից հրավիրվածները եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Հայաստանից եւ Սանկտ Պետերբուրգից ուղեկցողները: Արդյունքում հավաքվել է 100-110 մարդ:
Ի դեպ, հրավիրյալների թվում է եղել Ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Ալեքսանդրը` իր երկու գավազանակիրների հետ: Սակայն անհասկանալի պատճառներով ներկա չեն եղել կաթոլիկ, բապտիստական եւ լյութերական եկեղեցու ներկայացուցիչները, մինչդեռ վերջիններս մեծ օգնություն են ցուցաբերել եկեղեցուն հողհատկացման գործին:
Միջոցառումը նախատեսված է եղել սկսել առավոտյան 10:30-ին, սակայն Վեհափառը ժամանել է միայն 12:00-ին` սպասեցնելով ոչ միայն հավատացյալ հայերին, այլեւ ռուս միտրոպոլիտին, որն առողջական լուրջ խնդիրներ ունի:
Բացի այդ, ըստ ընդունված կարգի` պաշտոնական այցով սփյուռք ժամանած բոլոր պետական այրերն ու հոգևոր հայրերը հանդիպում են տեղի հայ համայնքի հետ: Սակայն կաթողիկոսն «իր հոտին» այդ պատվին չի արժանացրել: Նա միայն հանդիպել է տեղի Խորեն քահանա Ստեփանյանի եւ նրա գործարար շրջապատի հետ:
«Մի՞թե Լատվիա այցն էլ Վրաստանի նման «ուշացած էր»,- հարցադրում են հայ համայնքի ներկայացուցիչները: