|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրացական ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները` «Ժողովրդական ժողովի» առաջնորդներ Նինո Բուրջանաձենի եւ Նոնա Գապրինդաշվիլիի գլխավորությամբ, Հանրային հեռուստաընկերության մոտից շարժվել են դեպի Թբիլիսիի Ազատության հրապարակ:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացնում են Թբիլիսիից, երթին մասնակցել է 2000-2500 մարդ:
Մինչ Ազատության հրապարակ հասնելը ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքի առջեւ դրված ամբիոն-հարթակը, որտեղից վաղը` Անկախության օրվա կապակցությամբ, երկրի նախագահ Սահակաշվիլին պետք է զինվորական շքերթ ընդունի: Ընդդիմությունը հայտարարել է, որ ձախողելու է շքերթի անցկացումը: Երթի մասնակիցները վանկարկել են. «Միշան կհեռանա»:
Ի դեպ, «Ժողովրդական ժողովի» ակցիաներն արտոնված են Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։