Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակի» տեղեկություններով` հայտարարված համաներմանն ընդառաջ Հայաստանի ՔԿՀ-ներում սկսել են պատրաստել այն անձանց գործերը, ում վրա ազդելու է համաներումը:
Մոտ մեկ ամիս առաջ արդարադատության նախարարությունը «գաղտնի» թղթապանակով ՔԿՀ վարչություն է ուղարկել համաներման մասին օրենքի նախագիծը, որը վերջնական օրենքի տեսք կստանա առաջիկա չորեքշաբթի օրը` ԱԺ-ում քվեարկությունից հետո:
Մեր աղբյուրները հայտնում են, որ այն մոտ չորս հարյուր ազատազրկվածներին, որոնք ազատ են արձակվելու համաներման արդյունքում, ՔԿՀ սոցիալ-հոգեբանության բաժնի աշխատակիցները մոտենում եւ նշում են այն գումարը, որի դիմաց նրանք դրական բնութագիր կպատրաստեն տվյալ կալանավորի համար: Այդ գումարը տատանվում է 150-200 դոլարի սահմաններում:
Անվտանգության աշխատակիցները կալանավորներից պահանջում են մոտ 300 ԱՄՆ դոլար` մինչեւ համաներում նոր տույժեր չձեւակերպելու կամ եղած տույժերը մարելու համար:
Այնուհետեւ առանձնազրույցի է կանչում ՔԿՀ պետի տեղակալը եւ պետի անունից կալանավորին հրահանգում, որ 500 ԱՄՆ դոլարի դիմաց միայն հնարավոր կդառնա օրենքի կիրառումը կալանավորի վրա: Ընդհանուր առմամբ, համաներման մասին օրենքի ընդունումը նստում է մինչեւ 1000 ԱՄՆ դոլար: