|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Չնայած նախագահ Ալիեւի` շարունակ հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների` դրանց հետեւանք հանդիսացող ակտիվ գործողություններին` Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդից խիստ գաղտնի են պահում, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանագծում եւ ինչպիսին է իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտումների պատասխանը:
ԵՐԿԻՐ-ին հայտնի է դարձել, որ վերջին շրջանում զոհված ադրբեջանցի զինծառայողներին հրամանատարական կազմը հապճեպ հուղարկավորել է և իր կորուստների մասին հայտարարություն չի արել: Մասնավորապես` 2-րդ բանակային կորպուսի 181 մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող Մուսա Ահմեդովի դին հապշտապ հուղարկավորելուց հետո ձևակերպել են, թե նա դասալիք է: Հուղարկավորվել, ապա անհայտ կորած են ձևակերպվել 1-ին բանակային կորպուսի 703 մոտոհրաձգային բրիգադի զինծառայող, դիպուկահար Էլնուր Մուբարիզօղլի Մամեդովը և նույն բրիգադից Մամեդ Ռամիզօղլի Ազդալիևը: