կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 05:13
Հասարակություն

Ինչ որ շատ չե՞ն հովհարային անջատումները

Ինչ որ շատ չե՞ն հովհարային անջատումները

Արդեն մի քանի տարի է` Աբովյան քաղաքում հաճախակի էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում: Քաղաքի շատ թաղամասեր մի քանի ժամով պարբերաբար հոսանքազրկվում են: Որոշ թաղամասերի բնակիչներ նույնիսկ Ամանորն են դիմավորել մոմի լույսի տակ:

Երեկ դարձյալ հոսանքազրկվել էին Ինտերնացիոնալ, Բարեկամության փողոցները, Հանրապետության փողոցի մի հատվածը:

Աբովյանի էլցանցերի իրացման գծով փոխտնօրեն Կարեն Քոչարյանից տեղեկացանք, որ «դրանք եղել են վթարային անջատումներ ու տեւել են ընդամենը 25 րոպե, դրանից հետո հոսանքը վերականգնվեց, թաղամասերից միայն մեկում հոսանք չկար. խոնավ եղանակի ու կայծակի պատճառով մալուխային գիծն էր վնասվել»: Սակայն բնակիչները մեզ պատմեցին, որ ժամեր շարունակ լույս չեն ունեցել: 

Հայտնի է, որ Աբովյանի բաշխիչ կայանները թույլ են և ի վիճակի չեն անխափան ապահովել պահանջվող հզորությունը: Իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որն, ըստ էության, պարտավոր է համապատասխան ներդրումներ կատարել համակարգի հզորացման ու թարմացման համար, կարծես չի ուզում տեղից շարժվել. փոխարենը պարբերաբար ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե ապահովում է բնակիչների որակյալ սպասարկումը: Չէ մի չէ: