Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական կողմի այն պնդումները, թե ես խոչընդոտել եմ հայ պատգամավորների` վարչապետ Էրդողանին հարցեր ուղղելուն, վերին աստիճանի սխալ են»,- ըստ թուրքական լրատվամիջոցների` հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:
Նա հայ պատգամավորներին մեղադրել է սխալ տեղեկատվություն տարածելու մեջ. «ԵԽԽՎ նիստի երկու օրն էլ մեկական հայ պատգամավոր կարողացել են հարց ուղղել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին և վարչապետ Էրդողանին: Այժմ ինչպե՞ս ստացվեց, որ նրանք հայտարարում են, թե չեն կարողացել իրենց հարցերն ուղղել: Ինչպես միշտ, նրանք սխալ տեղեկատվություն են տարածում»:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Զարուհի Փոստանջյանը նախապես հերթագրված են եղել Էրդողանին հարց ուղղելու համար եւ եղել են առաջին հնգյակում: Երբ սկսվել է Էրդողանի ելույթը, քարտուղարությունը պատգամավորներին բավական ուշացումով բաժանել է հերթագրվածների ցուցակը, և պարզվել է, որ Նաիրա Զոհրաբյանը երրորդ տեղից հայտնվել էի 21-րդ տեղում, իսկ Զ.Փոստանջյանը` 26-ում: