կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-16 04:30
Սպորտ

Nike-ը Ռոնալդուի համար նոր մարզակոշիկ է պատրաստել

Nike-ը Ռոնալդուի համար նոր մարզակոշիկ է պատրաստել

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը Մադրիդի «Ռեալի» գերաստղ Ռոնալդուն նոր խաղակոշիկներով դուրս կգա խաղադաշտ. հաղորդում է Sportbox.ru-ն:

Nike-ը հատուկ նրա համար անվանական CR Mercurial Vapor Superfly IIl խաղակոշիկներ է պատրաստել, որոնք տարբերվում են իրենց դիզայնով. դրանք ամբողջությամբ սև են, իսկ վառ կանաչ գույնով առանձնանում են դիզայներավորված երկրաչափական պատկերներ և Nike-ի տարբերանշանը: Դա ավելի նկատելի է դարձնում ֆուտբոլիստին խաղադաշտում:

«Մի փոքր անհանգստանում եմ խաղից առաջ, վերջերս ստացած վնասվածքի պատճառով Պրիմերայի մի քանի հանդիպում բաց եմ թողել և չեմ մասնակցել հավաքականի հանդիպմանը: Բայց այժմ լավ մարզավիճակում եմ և անհամբերությամբ սպասում եմ մրցավեճին: Mercurial-ը սովորաբար ասոցիացվում է լավագույն ֆուտբոլիստների հետ: Բոլոր ֆուտբոլիստներին էլ դուր են գալիս գեղեցիկ խաղակոշիկներ: Շատերն ասում են, որ դիզայնը կարևոր չէ, բայց իրականում նրանք այդպես չեն մտածում»,- ասել է Քրիշտիանուն:

Բոլորիս է հայտնի, որ ով` ով, բայց Ռոնալդուն յուրահատուկ սեր ունի գեղեցիկ և վառ մարզակոշիկների նկատմամբ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ մրցավեճը ազգային առաջնության շրջանակներում կկայանա ապրիլի 16-ին: Իսկ ներկայումս կատալոնացիները գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` գերազանցելով Արքայական ակումբին 8 միավորով: