Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի երեխայի խորհրդավոր մայրը մահացել է: Այս մասին հաղորդում է անգլիական The Sun պարբերականը: Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսին Ռոնալդուն հայր դարձավ: Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ որդու մայրը ցանկացել է անհայտ մնալ, իսկ երեխան նրա խնամքին կհանձնվի: Ավելի ուշ բրիտանական British Sunday պարբերականը հայտնել էր, որ Ռոնալդու կրտսերի մայրը 20-ամյա ուսանողուհի է, ով ֆուտբոլիստի հետ ընդամենը մեկ գիշեր է անցկացրել: «Այլևս չկա Կրիշտիանուին զանգահարող կինը: Չկա մայրը, չկան հեռախոսազանգերը: Երեխայի մայրը մահացած է»,- ասել է Ռոնալդուի քույրը` չպարզաբանելով սակայն, թե երբ և ինչից է մահացել երեխայի մայրը: