Մադրիդի «Ռեալը» «Տոտտենհեմի» դեմ խաղին մարտական կազմով էր ներկայացել: Նույնիսկ պահեստայինների նստարանին կարելի էր տեսնել վնասվածք ստացած Բենզեմային:
Արքայականը պարզապես ժամանակ չէր անցկացնում Լոնդոնում, դիտարժան ֆուտբոլ էր: Իսկ մրցակիցն ամբողջ ուժով պայքարում էր ամեն գնդակի համար:
Սակայն Կասիլիասին դժվար է հանկարծակիի բերել: Այդուամենայնիվ, «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իր վաղեմի հակառակորդի՝ «Բարսելոնայի» հետ:
Գոլը. Քրիշտիանու Ռոնալդու (50')
Առաջին խաղը` 0:4