|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Աշխարհում 42 միլիոն փախստական կա. այս տեղեկությունը ներկայացված է Համաշխարհային բանկի աշխարհի զարգացման մասին տարեկան զեկույցում, որը նվիրված է հակամարտություններին, անվտանգությանը եւ երկրների զարգացմանը. տեղեկացնում է mignews.com-ը:
42 միլիոնը մոտավորապես Կանադայի եւ Լեհաստանի ընդհանուր բնակչության թիվն է: Այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը հակամարտությունների, մարդու իրավունքների խախտումների, բռնությունների պատճառով:
ՀԲ մասնագետների կարծիքով` 15 մլն մարդ ստիպված է եղել փախչել արտասահման, մյուսներն ապաստան են գտել իրենց երկրների այլ տարածքներում:
Փաստաթղթում նշվում է, որ հակամարտությունների առաջացման հավանականությունը մեծ է այն երկրներում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները:
Հիմք ընդունելով «քաղաքական ահաբեկչության 5-բալանոց սանդղակը», որում հաշվի են առնվում քաղաքական գործունեության համար մարդկանց ապօրինի ձերբակալությունները, կտտանքները, ապօրինի մահապատիժները, զեկույցի հեղինակները նշում են, որ ցուցանիշների վատացումը 1 բալով 43 տոկոսով մեծացնում է մոտակա 5 տարում քաղաքացիական պատերազմի ռիսկը: Նույնքան մեծ է ռիսկը այն պետություններում, որտեղ ցածր է կառավարման արդյունավետությունը, չի ապահովվում օրենքի գերակայությունը եւ պայքար չի մղվում կոռուպցիայի դեմ: